Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օձունի եկեղեցին նոր ճարտարապետ կունենա

Օձունի եկեղեցին նոր ճարտարապետ կունենա
06.12.2013 | 12:23

Մշակույթի նախարարությունում օրերս կայացել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել է Օձունի եկեղեցու վերականգնումը նախագծած և հեղինակային հսկողությունն իրականացնող ճարտարապետական կազմակերպության հարցը:
Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ: Եռակողմ համաձայնագիրը ստորագրած կողմերը միաձայն որոշել են դադարեցնել «Սերվետ» ՍՊԸ-ի հետ հարաբերությունները, մինչ այդ՝ սեպտեմբերին, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամն արդեն լուծարել էր նրա հետ իր պայմանագիրը:
«Նախագիծը արտատպված էր 1986 թվականի չորս հեղինակների կատարած նախագծից և չէր ներառում եկեղեցու հետերկրաշարժյան «վերքերը»: Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը 10-ից ավելի նիստեր է անցկացրել և պարբերաբար լրամշակումներ է պահանջել «Սերվետ» ՍՊԸ-ից, ինչը վերջինս չի արել: Մեզ օգնում էին պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետները, Միլանի պոլիտեխնիկ համալսարանի մասնագետները: Խնդրին լուծում տվեց Վեհափառ կաթողիկոսը` անսալով իրեն ուղղված իմ նամակին: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Վեհափառին, ինչպես նաև մշակույթի նախարարին` փոխըմբռնման և աջակցության համար»,- ասաց Վանուշ Շերմազանյանը:
Պարոն Շերմազանյանը տեղեկացրեց, որ նոր կազմակերպություն և նոր ճարտարապետ կընտրվեն, հույս հայտնելով, որ վերջիններս կլինեն ավելի բարեխիղճ, քանի որ շինարարական բոլոր աշխատանքները խոչընդոտվել են նախագծի թերի լինելու կամ համարյա չլինելու պատճառով:
Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում էր ավարտին հասցնել 2014-ին, բայց քանի որ նախագծում ներառված չէր եկեղեցու կամարաշարի և հուշարձան-կոթողի ճակատագիրը, աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ